«Լյուսինկա» ուսումնական կենտրոնը գործում է ավելի քան 14 տարի

Երկար տարիների փորձի շնորհիվ մենք մշակել ենք արագ և որակյալ ուսուցման բանաձևը։

Մենք հավատում ենք, որ ուսումը ամբողջ կյանքի ճանապարհորդություն է և ձգտում ենք անել հնարավորը՝ օգնելու մեր ուսանողներին ստանալ լավագույն ուսուցումը և կրթությունը։

Այստեղ կրթվել և շարունակում են մասնագիտական կրթություն ստանալ թե´ Հայաստանից, թե´արտերկրից ժամանած բազմահազար ուսանողներ, ովքեր կարևորում են որակյալ ուսուցումը, հարուստ և բազմակողմանի գիտելիքները:

Կրթության բարձր որակի երաշխիքն են յուրաքանչյուր տարի 1000-ից ավելի ուսանողները, ովքեր կերտել են իրենց ապագան, դարձել ոլորտում հայտնի և պահանջված մասնագետներ, իսկ շատերը նաև հիմնել են իրենց սեփական բիզնեսը:

«Լյուսինկա» ուսումնական կենտրոնն ունի մասնաճյուղեր Երևանում և Գեղարքունիք մարզի Վարդենիս քաղաքում։ Մեր ուսումնական կենտրոնն ավելին է, քան պարզապես սովորելու վայր: Մենք հավատում ենք տաղանդի սնուցմանը և օգնում ենք ձեզ զարգանալ: Մեր փորձառու դասընթացավարները փոխանցում են կայուն գիտելիքներ, իրականացնում գործնական դասընթացներ, անհատականացված ուղղորդման միջոցով զարգացնում ձեր հմտությունները և օգնում դառնալ մրցունակ մասնագետ:

Շնորհիվ երկարամյա փորձ ունեցող արհեստավարժ մասնագետների, պարբերաբար թարմացվող նորագույն սաքավորումների, նյութատեխնիկական արդի բազայի, ուսուցման ժամանակակից մեթոդների մենք առաջարկում ենք 15 մասնագիտությունների ուսուցում հետևյալ բաժիններում`

Դասընթացներ
Հրուշակագործություն
Խոհարարություն
Սեղանի ձևավորում և
ֆուրշետ
Ֆլորիստիկա
Հարսանեկան ձևավորում
Փուչիկներով ձևավորում
Հագուստի մոդելավորում
և կարուձև
Վարսահարդարում
Դիմահարդարում
Մատնահարդարում
Կոսմետոլոգիա
Թարթիչների լիցք
թարթիչների և հոնքերի
լամինացիա
Հոնքերի և շուրթերի
տատուաժ
Փոշեդրում և միկրոբլեյդինգ
Ես և իմ համայնքը ագրոկրթական դասընթաց
© 2023 Լյուսինկա ուսումնական կենտրոն: Բոլոր իրավունքները պաշտպանված են: